Մեր Մասին

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013թ.-ի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:

Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից  մատակարարված ապրանքի և/կամ մատուցված ծառայության դիմաց օտարերկրյա գնորդի կողմից  կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են  արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար:

Ընկերության  միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: