Մեր Ընկերությունը դարձել է Պրահայի ակումբի անդամ 2013թ.-ի օգոստոսից: Պրահայի ակումբը կազմում է Բեռնի Միության մի մասը:

Բեռնի Միություն

Բեռնի Միությունը հանդիսանում է պետական և մասնավոր արտահանման և ներդրումային ապահովագրական ընկերությունների աշխարհի խոշորագույն ասոցիացիան:  Այն հիմնադրվել է 1934թ.-ին՝  նպատակ ունենալով ակտիվորեն նպաստել անդրսահմանային առևտրի և ներդրումների զարգացմանը: Բեռնի Միությունը խրախուսում է միասնական սկզբունքների ներդնումը  արտահանման և ներդրումների ապահովագրության բնագավառներում: Այն նաև նպաստում է պետական և մասնավոր ապահովագրական ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը տարեկան երկու անգամ միության անդամների համար կազմակերպվող հանդիպումների և սեմինարներ միջոցով, որտեղ  հնարավորություն է ընձեռնվում իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում:

Պրահայի ակումբ

Պրահայի ակումբը ստեղծվել է Բեռնի միության և մի շարք արտահանման ապահովագրական ընկերությունների նախաձեռնությամբ (հունգարական MEHIB, լեհական KUKE, չեխական EGAP, ռումինական EXIM R և սլովենական Export Corporation) 1993թ.-ին:  Հիմնադրման նպատակը նորաստեղծ արտահանման և ներդրումային ապահովագրական ընկերությունների համար տեղեկատվության փոխանակման ֆորումի ստեղծումն է, ինչպես նաև միջազգային առևտրի զարգացման խրախուսումը՝ աջակցելով միասնական կանոնների ներդրմանը արտահանման ապահովագրության ընկերությունների և օտարերկրյա ներդրումների համար: Պրահայի ակումբի անդամները կազմակերպում են կանոնավոր հանդիպումներ՝ նախատեսված տեղեկատվության և փորձի փոխանակման համար:

http://www.berneunion.org

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում այս կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և  կայքում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն նաև սերտորեն համագործակցում է օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ: Համագործակցության շրջանակներում իրականացվում են տեղեկատվության, փորձի փոխանակում, վերապատրաստումներ, համաժողովներ և այլն: