Մեր Մասին
- Խորհրդի նախագահ՝ Նարեկ Տերյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987թ, 11 մարտի, ք.Երևան
Կրթություն
2002-2007թթ.` Մոսկվայի ֆինանսների և տնտեսագիտության ինստիտուտ, տնտեսագիտության և ֆինանսական կառավարման ֆակուլտետ, մասնագիտություն՝ ֆինանսներ և վարկեր
2007-2011թթ․՝ ՌԴ Կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիա, ֆինանսների կառավարման ամբիոն
Աշխատանքային գործունեություն
2006-2010 թթ․- «ՎՏԲ Գրուպ», նախագծերի ղեկավար
2010-2011 թթ․- «Ալֆա բանկ», Վաճառքի ցանցի զարգացման բաժնի ղեկավար
2011-2012 թթ․- «Պրոմսվյազբանկ» (Промсвязьбанк), Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար
2012-2015 թթ․- «Ռուսական կապիտալ» բանկ, Վաճառքի բաժնի ղեկավար
2017-2018 թթ․- Մոսկվայի շրջանի կառավարություն, խորհրդական
2018-2021 թթ․- «Դիալոգ» խորհրդատվական ընկերություն, կառավարող գործընկեր
2021թ.-ի ապրիլի 16-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2023թ․ – ի օգոստոսի 11–ից հանդիսանում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ Խորհրդի նախագահ
- Խորհրդի անդամ՝ Վահե Ղազարյան
Վահե Ղազարյանը ծնվել է 1975թ հունվարի 21-ին Երևանում:
1996 թ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1996-1998 թթ անցել է զինվորական ծառայություն, պահեստազորի ավագ լեյտենանտ է: 1999 թ-ից աշխատում է Եվրոթերմ ՓԲԸ-ում որպես տնօրեն:
- Խորհրդի անդամ՝ Արմեն Եգանյան
Ծնվել է 1973թ. հուլիսի 25-ին: Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ մեքենաշինության տեխնոլոգիա մասնագիտությամբ, ստանալով՝ ինժեներ – մեխանիկի որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է «Իջևան գորգեր» ՓԲԸ-ում, որպես սպառման և մարքեթինգի գծով տնօրենի տեղակալ: 2000-2007թթ.՝ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության (ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն)՝ արտադրական ենթակառուցվածքների հետ աշխատանքների համակարգման վարչության առաջատար մասնագետ, այնուհետև գլխավոր մասնագետ, բաժնի պետ, ապա բաժնի պետ-վարչության պետի տեղակալ: 2007-2017թթ. պաշտոնավարումը շարունակել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն)՝ ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչության տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ, զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ, արդյունաբերության քաղաքականության վարչության պետ, այնուհետև արդյունաբերության զարգացման վարչության պետ: 2017-2019թթ. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ: 2019թ. հունիսից մինչ օրս՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ:
- Խորհրդի անդամ՝ Հրայր Հակոբյան
Հրայր Հակոբյան
Ծնվել է 1974թ. ապրիլի 09-ին: 1995թ․–ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում, 1999-թ․–ին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1995թ․–ից Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդում գործերի կառավարչության նյութատեխնիկական մատակարարման բաժնում։ 1995թ․ հունիսից- 1996թ․ դեկտեմբեր անցել է ծառայություն ՀՀ Զինված ուժերում։ 1997-1999թթ․–ին աշխատել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտում, բանկային վերահսկողության վարչությունում՝ որպես վերահսկող, այնուհետև 1999թ․–ից 2001թ․ աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ–ում՝ որպես Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման կառավարիչ – «Գավառ» մասնաճյուղի կառավարիչ։
2001-2004թթ․–ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ–ում եղել է « Շահումյան» և «Տիգրան Մեծ» մասնաճյուղերի կառավարչի տեղակալ, կառավարչի ժ/պ։ 2004-2006թթ․–ին զբաղեցրել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի «Երևան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2006-2008թթ․–ին աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ –ում՝ որպես Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, «Մոսկվա» մասնաճյուղի կառավարչի ժ/պ։ 2008-2012թթ․–ին հանդիսացել է «Դեպի տուն» դրամական փոխանցումների կազմակերպության բաժնետեր և Գործադիր տնօրեն, միաժամանակ 2010-2012թթ–ին հիմնել և ղեկավարել է «Կիլիկիա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը։
2012-2013թթ․ հանդիսացել է «ՌԱԿԵ» ՍՊԸ Խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական, 2013թ․–ին զբաղեցրել է «Կրեդիտ Քորփ» ՓԲԸ Գործադիր տնօրենի պաշտոնը։
2013թ․–ից աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ում որպես մասնաճյուղերի ցանցի դեպարտամենտի տնօրեն, 2015-2017թթ․ հանդիսացել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Գործադիր տնօրենի խորհրդականը։
2017 - 2019թթ․ հիմնադրել է «ՍոլարՍիս» ՍՊԸ–ն, հանդիսացել է Գլխավոր գործադիր տնօրեն, խորհրդի նախագահ, 2018–2022թթ․ հանդիսացել է Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնի ֆինանսական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ։ 2022թ․ ապրիլից հանդիսանում է «ՀԵՐՏ» ՍՊԸ գործադիր տնօրեն, Խորհրդի նախագահ։
- Խորհրդի անդամ՝ Գևորգ Մաչանյան
Գևորգ Մաչանյանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրենն է հիմնադրման օրվանից: Նա ունի ավելի քան երեսունամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ղեկավարելուց առաջ նա եղել է ԿԲ Գլխավոր աուդիտորը' Ներքին աուդիտի խմբի ղեկավարը: Նրա ղեկավարման հմտությունը դրսևորվել է Հայաստանում վճարահաշվարկային համակարգերի լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի բարեհաջող իրագործմամբ: Այդ ծրագրերի թվին են պատկանում միջբանկային հեռահաղորդակցության և էլեկտրոնային վճարումների համակարգերի, ArCa միասնական վճարային համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ղեկավարումը, SWIFT համակարգի ներմուծումը և ներդրումը ՀՀ-ում: Գևորգ Մաչանյանն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալում միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է միջազգային կոնֆերանսների ու խորհրդաժողովների: Միևնույն ժամանակ Գևորգ Մաչանյանը հայ-շվեցարական գործարար միության նախագահն է և Շվեյցարիա – Հայաստան Միացյալ առևտրի պալատի խորհրդի անդամը: Ծնվել է 22/08/1959թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:
- Խորհրդի անդամ՝ Ալեքսանդր Խաչատուրյան
Ծնվել է 1985թ. փետրվարի 10-ին։
2007թ. ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, այնուհետև՝ 2012թ. Բոստոնի համալսարանի իրավագիտության դպրոցը։
2012-2016թթ. աշխատել է «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում որպես կառավարող գործընկեր։ 2016-2018թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ 2017թ.-ից աշխատում է որպես «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն։ 2018թ.-ից աշխատում է «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում որպես գործընկեր։ Հանդիսանում է Տնօրենների հայկական ինստիտուտի հիմնադիր անդամ, ինչպես նաև «Հայաստանի էներգետիկ գործակալություն» հիմնադրամի խորհրդի անդամ։ Հայաստանի ֆրանսիական համալսարանում դասավանդում է Կորպորատիվ ֆինանսների իրավունք։
- Խորհրդի անդամ՝ Հայկ Մնացականյան
Հայկ Մնացականյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի աստիճան: 2007թ. ստացել է դոցենտի գիտական կոչում: Իր աշխատանքային գործունեությունը նա սկսել է Փոստի և հեռահաղորդակցության նախարարությունում որպես Արտաքին հարաբերությունների բաժնի պետ: Այնուհետև շարունակել է աշխատանքը Զարգացման հայկական բանկի վարկավորման և ներդրումների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ: Հաջորդող տարիներին եղել է ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ինչպես նաև՝ ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ: 2008թ.-ից մինչ այժմ հանդիսանում է ԵՊՀ «Ֆինանսահաշվային» ամբիոնի վարիչ:
- Տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արտակ Միրզոյան
Արտակ Միրզոյանը ծնվել է 1977թ. հունվարի 11-ին ք. Աբովյանում: Սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Այնուհետև ուսանել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՏՀԻ նպատակային ասպերանտուրայում և հաջողությամբ հանձնել թեկնածուական մինիմումները: Աշխատանքային գործունեությունը սկսել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի օգնականի պաշտոնից, այնուհետև աշխատել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում որպես գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժնի պետ: 2008-2010թթ. աշխատել է «Արցափոստ» ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրեն, այնուհետև զբաղեցրել է Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը, համատեղության կարգով զբաղեցրել է «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհդրի նախագահի պաշտոնը:
2018թ. նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ մասնաճյուղի կառավարիչ (ք.Ստեփանակերտ): 2020թ. հուլիսին ԱՀ նախագահի ՆՀ-92-Ա հրամանով նշանակվել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ: Սույն թվականի մայիսի 31-ից զբաղեցնոմ է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը:
- Տնօրինության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ՝ Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյանը ծնվել է 1984թ. փետրվարի 9-ին, Երևանում:
Սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նա ավելի քան վեց տարի աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում՝ որպես իրավախորհրդատու: Արմեն Խաչատրյանը մասնակցել է բազմաթիվ մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում: 2014թ.-ի հունվարից նա զբաղեցնում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի գլխավոր իրավաբանի պաշտոնը և ղեկավարում է Իրավական խորհրդատվության և հայտերի կարգավորման վարչությունը: Ներկայումս հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ:
- Տնօրինության անդամ,գլխավոր հաշվապահ՝ Եվգենյա Հայրիյան
Եվգենյա Հայրիյանը ծնվել է 1984թ. Սեպտեմբերի 27-ին: 2006թ. գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսա-իրավաբանական ֆակուլտետը: 2006-2009թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 2013թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2015թ. ստացել է դոցենտի գիտական կոչում: Իր աշխատանքային գործունեությունը սկսել է Տեխնոլյուքս ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ: Այնուհետև աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում որպես առաջին կարգի մասնագետ, Ստեփանակերտի կառուցապատման գրասենյակ ՊՈԱԿ-ում և Ստեփանակերտի ներդրումային գրասենյակ ՊՈԱԿ-ում որպես գլխավոր հաշվապահ: 2009թ.-ից հանդիսանում է «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր հաշվապահը, իսկ 2021թ.-ից` նույն ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր հաշվապահը: 2009 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում: 2021 թվականից հանդիսանում է «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարը: Սույն թվականի մայիսի 15-ից զբաղեցնում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնը:
- Պատասխանատու ակտուար՝ Զարուհի Հակոբյան
Զարուհի Հակոբյանը ծնվել է 1988թ. հունվարի 11-ին:Ավարտել է Հայաստանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը՝ ակտուարական մաթեմատիկա մասնագիտությամբ: Նա ունի 10 տարվա փորձ ապահովագրական ոլորտում: Զարուհի Հակոբյանն աշխատում է որպես պատասխանատու ակտուար "Հայաստանի ապահովագրողների Բյուրոյում", աշխատել է Յունիբանկ ՓԲԸ-ում, Հայփոստ ՓԲԸ-ում: 2016թ-ի հունվարից մինչ օրս հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի պատասխանատու ակտուարը:
- Ներքին աուդիտի ղեկավար՝ Գայանե Խաչատրյան
Գայանե Խաչատրյանը ծնվել է 1996թ. մարտի 17-ին:Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը՝ ապահովագրական գործ մասնագիտությամբ: Գայանե Խաչատրյանը ավելի քան 6 տարի աշխատել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում՝ որպես Ներքին դիտարկումների բաժնի առաջատար մասնագետ, ներկայումս աշխատում է «ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի» ՍՊԸ-ում, որպես Ներքին աուդիտի փորձագետ: Նա ունի ACAMS միջազգային ընկերության կողմից տրված CAMS որակավորում և ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրված վկայականներ: 2023թ.-ի հունիսի 1-ից հանդիսանում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի Ներքին աուդիտի ղեկավարը:
Ղեկավարվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի դրույթներով: