Հաճախորդի իրավունքները


Հարգելի´հաճախորդ,
Եթե Դուք օգտվել եք «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ծառայություններից և ունեք բողոք Ընկերության նկատմամբ, ապա կարող եք դիմել Ընկերության պատասխանատու աշխատակցին հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 58-29-29 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@eia.am:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն բողոքը ստանալու պահից 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի Ձեզ գրավոր պատասխան:
Բողոքի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում Դուք կարող եք Ձեր իրավունքները պաշտպանել դատական կարգով, իսկ անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են դիմել նաև ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն չի կնքել Ֆինանսական Համակարգի Հաշտարարի որոշումները դատարանում վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր:
Ինչ անել, եթե բողոք ունեք ձևաթուղթ
Հայտարարություն Ընկերությունից տեղեկություններ ստանալու վերաբերյալ
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ և մանրամասներ ստանալու համար կարող եք դիմել մեր Ընկերության Հաճախորդների սպասարկման վարչություն հետևյալ հեռախոսահամարով`
(+374 10) 58-29-29
կամ այցելել մեր գրասենյակ հետևյալ հասցեով՝
ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, Բ մասնաշենք, 9-րդ հարկ, 926-930 սենյակներ
Ցանկացած անձ իրավունք ունի «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ից ստանալու «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, այդ թվում.
-
Ընկերության պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
-
Ընկերության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և այդ հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը:
Նշված տեղեկատվությունը ստանալու համար հարկավոր է ներկայացնել գրավոր դիմում Ընկերության գործադիր տնօրենին՝ նշելով պահանջվող փաստաթղթի կամ տեղեկատվության անվանումը: Գրավոր դիմումը կարող եք ներկայացնել առձեռն կամ փոստով մեր գրասենյակ հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, Բ մասնաշենք, 9-րդ հարկ, 926-930 սենյակներ կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` info@eia.am:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն 3 /երեք/ աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի պահանջվող փաստաթղթերի պատճենները կամ տեղեկատվությունը՝ տպագիր եղանակով տրամադրելու դեպքում գանձելով ինքնարժեքին հավասար գումար: