Արտահանողներին

Արտահանման ապահովագրություն
Արտահանող ընկերությունները կարող են օտարերկրյա գնորդների հետ կնքել այնպիսի գործարքներ, որոնց դեպքում գումարը վճարվում է միայն ապրանքը մատակարարելուց որոշ ժամանակ հետո: Նման գործարքների դեպքում արտահանող ընկերությունները չեն կարող վստահ լինել օտարերկրյա գնորդի վճարունակության վրա: Այս պարագայում մեր Ընկերությունը տրամադրում է ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից օտարերկրյա գնորդին մատակարարված ապրանքների դիմաց ստացվելիք գումարների կարճաժամկետ ապահովագրություն առևտրային և քաղաքական ռիսկերից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարտահանման ֆինանսավորման ապահովագրություն
ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպությունների արտադրական անընդհատությունն ապահովելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով ՀԱԱԳ-ն առաջարկում է նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությունը (ՆՖԱ), որն արտահանողներին հնարավորություն է տալիս օգտագործելով ՀԱԱԳ-ի կողմից տրամադրվելիք ապահովագրական վկայագիրը՝ օգտվել բանկային կարճաժամկետ ֆինանսավորման ծառայություններից՝ առանց գրավի պայմանի: ՆՖԱ ծառայությունից կարող է օգտվել ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ այն ընկերությունը, որն ունի արտահանման պայմանագրով նախատեսվող ապրանքների արտադրության առնվազն 1 տարվա փորձ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գնորդների ցուցակներ
Ներկայացնում ենք տարբեր ապրանքների առևտրով զբաղվող կազմակերպությունների ցանկեր՝ ըստ գործունեության ոլորտների: Ցանկերում ներառված են ինչպես կազմակերպությունների անվանումները, այնպես էլ վերջիններիս հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալներ: Կարծում ենք, այս նախաձեռնությունը թույլ կտա արտահանողներին գտնել նոր գործընկերներ և ավելացնել արտահանման ծավալները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Խորհուրդներ արտահանողներին
Արտահանողներին խորհուրդ է տրվում արտահանման պայմանագրում ներառել որոշակի դրույթներ հետագայում կողմերի միջև հնարավոր տարաձայնությունների ու վեճերի արագ և արդյունավետ լուծման նպատակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտահանման ֆինանսավորման հնարավորություններ
Ապահովագրական վկայագրում Ձեզ ֆինանսավորող բանկին որպես շահառու նշելու դեպքում հնարավորություն կստանաք՝ 1. գնորդին տրամադրել տարաժամկետ վճարման պայմաններ, 2. օգտվել շրջանառու միջոցների համալրման համար կարճաժամկետ վարկավորման բանկային ծառայություններից պարզեցված ընթացակարգով և արտոնյալ պայմաններով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ