Արտահանողներին

Արտահանման ապահովագրություն
![]() Արտահանող ընկերությունները կարող են օտարերկրյա գնորդների հետ կնքել այնպիսի գործարքներ, որոնց դեպքում գումարը վճարվում է միայն ապրանքը մատակարարելուց որոշ ժամանակ հետո: Նման գործարքների դեպքում արտահանող ընկերությունները չեն կարող վստահ լինել օտարերկրյա գնորդի վճարունակության վրա: Այս պարագայում մեր Ընկերությունը տրամադրում է ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից օտարերկրյա գնորդին մատակարարված ապրանքների դիմաց ստացվելիք գումարների կարճաժամկետ ապահովագրություն առևտրային և քաղաքական ռիսկերից:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Նախարտահանման ֆինանսավորման ապահովագրություն
ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպությունների արտադրական անընդհատությունն ապահովելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով ՀԱԱԳ-ն առաջարկում է նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությունը (ՆՖԱ), որն արտահանողներին հնարավորություն է տալիս օգտագործելով ՀԱԱԳ-ի կողմից տրամադրվելիք ապահովագրական վկայագիրը՝ օգտվել բանկային կարճաժամկետ ֆինանսավորման ծառայություններից՝ առանց գրավի պայմանի: ՆՖԱ ծառայությունից կարող է օգտվել ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ այն ընկերությունը, որն ունի արտահանման պայմանագրով նախատեսվող ապրանքների արտադրության առնվազն 1 տարվա փորձ:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Գնորդների ցուցակներ
Ներկայացնում ենք տարբեր ապրանքների առևտրով զբաղվող կազմակերպությունների ցանկեր՝ ըստ գործունեության ոլորտների: Ցանկերում ներառված են ինչպես կազմակերպությունների անվանումները, այնպես էլ վերջիններիս հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալներ: Կարծում ենք, այս նախաձեռնությունը թույլ կտա արտահանողներին գտնել նոր գործընկերներ և ավելացնել արտահանման ծավալները:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Խորհուրդներ արտահանողներին
![]() Արտահանողներին խորհուրդ է տրվում արտահանման պայմանագրում ներառել որոշակի դրույթներ հետագայում կողմերի միջև հնարավոր տարաձայնությունների ու վեճերի արագ և արդյունավետ լուծման նպատակով:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Արտահանման ֆինանսավորման հնարավորություններ
![]() Ապահովագրական վկայագրում Ձեզ ֆինանսավորող բանկին որպես շահառու նշելու դեպքում հնարավորություն կստանաք՝
1. գնորդին տրամադրել տարաժամկետ վճարման պայմաններ,
2. օգտվել շրջանառու միջոցների համալրման համար կարճաժամկետ վարկավորման բանկային ծառայություններից պարզեցված ընթացակարգով և արտոնյալ պայմաններով:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |