Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն

 

Պրոդուկտի նկարագրություն

Արտահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտները հաճախ բախվում են այնպիսի խնդրի, երբ արտահանման պայմանագրի առկայության դեպքում շրջանառու միջոցների անբավարարության կամ ֆինանսական ռեսուրսների անհասանելիության պատճառով անհնարին է դառնում ապրանքի արտադրությունը և սահմանված կարգով գնորդին մատակարարումը։ ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպությունների արտադրական անընդհատությունն ապահովելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով ՀԱԱԳ-ն առաջարկում է նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությունը (ՆՖԱ), որն արտահանողներին հնարավորություն է տալիս օգտագործելով ՀԱԱԳ-ի կողմից տրամադրվելիք ապահովագրական վկայագիրը՝ օգտվել բանկային կարճաժամկետ ֆինանսավորման ծառայություններից՝ առանց գրավի պայմանի: ՆՖԱ հիման վրա տրամադրվելիք վարկի գումարը կարող է ուղղվել արտահանման պայմանագրի կատարման նպատակով հումքի և նյութերի ձեռքբերմանը, փաթեթավորման , տրանսպորտային և մաքսային ծախսերի իրականացմանը:

 

ՆՖԱ հիման վրա տրամադրվելիք վարկի հիմնական պայմաններ


Ապահովադիր` ՀՀ ռեզիդենտ բանկ կամ վարկային կազմակերպություն

Ապահովագրության (վարկի) առավելագույն ժամկետ` 730 օր

Ապահովագրական օբյեկտ` Վարկի մայր գումար 

Չհատուցվող գումար` 10 %, եթե վկայագրով այլ բան սահմանված չէ

Վարկի նպատակ` Հումքի, նյութերի ձեռքբերում, փաթեթավորման ծախսեր, տրանսպորտային ծախսեր, մաքսային ծախսեր

Վարկի ապահովման միջոց`

1) Վարկառուի գործադիր մարմնի ղեկավարի և նշանակալից մասնակցություն ունեցող (10 և ավելի տոկոս մասնակցություն) բաժնետերերի (մասնակիցների) (վերջիններիս հետ փոխկապակցված անձանց) (իրավաբանական և ֆիզիկական) երաշխավորությունները,

2)  Վարկառուի կամ վերջինիս հետ փոխկապակցված իրավաբանական անձի բաժնետոմսերը (բաժնեմասեր),

3)  Այլ ապահովման միջոցներ:

 

Ապահովագրական գումարի արժույթըՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի և այլ

 

ՆԱԽԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐ

Նախաարտահանման ֆինանսավորման տևողություն 

Ապահովագրական սակագին

  1 - 366 օր

0.9%-2.7%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության պայմաններ (Ուժի մեջ է 01.02.2023թ.-ից)