Ֆինանսական կազմակերպություններին

Արտահանման ապահովագրությամբ ֆինանսավորում
Պրոդուկտի նկարագրություն
Ֆինանսական կազմակերպությունները ապահովագրվում են օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից մատակարարված ապրանքների և/կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարում չկատարելու հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Վճարում չկատարելու պատճառները կարող են լինել ինչպես առևտրային, այնպես էլ քաղաքական: Առևտրային ռիսկերը անմիջականորեն կապված են օտարերկրյա գնորդի հետ և արտահայտվում են օտարերկրյա գնորդի սնանկության (անվճարունակության) կամ նրա կողմից առանց որևէ իրավական հիմքի վճարում կատարելուց հրաժարվելու տեսքով: Քաղաքական ռիսկերը ի հայտ են գալիս, երբ օտարերկրյա գնորդը ի վիճակի չէ կատարել վճարում իր երկրում տեղի ունեցած որոշակի իրադարձությունների արդյունքում, ինչպիսիք են ադմինիստրատիվ որոշումներ կամ իրավական ակտեր (այդ թվում` առևտրի սահմանափակում), որոնք խոչընդոտում են գումարի վճարմանը օտարերկրյա գնորդի կողմից կամ որոշակի քաղաքական իրադարձությունների արդյունքում վճարումների փոխանցման կամ փոխանակման անհնարինություն, ինչպես նաև այլ իրադարձություններ օտարերկրյա գնորդի երկրում, ինչպիսիք են պատերազմը, հեղափոխությունը, ապստամբությունը, քաղաքացիական պատերազմը և բնական աղետները: Ապահովագրական վկայագիրը նաև ստորագրվում է ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերության կողմից, որը երաշխավորում է պատշաճ կերպով կատարել արտահանման վկայագրով իրեն վերապահված պարտականությունները:
Արտահանման ապահովագրության հիմնական պայմաններ
Շահառու` ՀՀ տարածքում գործող բանկ, օտարերկրյա բանկի ՀՀ տարածքում գործող մասնաճյուղ, վարկային կազմակերպություն
Ապահովադիր` ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերություն
Ապահովագրվող ռիսկ` Առևտրային և քաղաքական ռիսկեր
Ապահովագրական գումարի արժույթը` ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
Ապահովագրության ժամկետ` մինչև 2 տարի
Սպասման ժամանակահատված՝ 1 - 6 ամիս
Հատուցվող գումար՝ 5% - 25%
Ապահովագրավճար՝ հաշվարկվում է ապահովագրական գումարի նկատմամբ կիրառելով ապահովագրական սակագինը
Ապահովագրական սակագին` 0.55% - 1.9%
Տվյալները որոշվում են հիմք ընդունելով արտահանողի և օտարերկրյա գնորդի ֆինանսական վիճակը, արտահանողի և օտարերկրյա գնորդի համագործակցության պատմությունը, օտարերկրյա գնորդի երկրի ռիսկայնության դասը և այլն: