Ապահովագրական պատահարի դեպքում

 

Ապահովագրական պատահար է համարվում  Օտարերկրյա գնորդի կողմից Արտահանողին վճարման ենթակա գումարի մասնակի կամ ամբողջական չվճարումը արտահանման պայմանագրով սահմանված ժամկետում, եթե այդ պարտավորությունների կատարման անհնարինությունը պայմանավորված է առևտրային կամ քաղաքական ռիսկերով:

ՔԱՅԼ 1.  Օտարերկրյա գնորդից վճարում չստանալու դեպքում արտահանման ապահովագրության վկայագրով սահմանված ժամկետում Դուք պետք է մեզ ներկայացնեք հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.


    1. Ձեր կողմից լրացված ապահովագրական հատուցման հայտը

    2. Ապահովագրության վկայագիր

    3. Ձեր կողմից Գնորդին համապատասխան ապրանքների առաքումը և գնորդի վճարման պարտավորությունը հավաստող

փաստաթղթեր, մասնավորապես.

         -  գնորդին տրամադրված և դեռևս չվճարված հաշիվ-ապրանքագիր

         -  ապրանքների առաքումը հավաստող փաստաթղթեր

         -  արտահանման բեռնամաքսային հայտարարագիր

         -  գնորդի հավաստումն առ այն, որ ստացել է առաքված ապրանքները և ընդունում է իր վճարման պարտականությունը

         -  վճարման վերաբերյալ գնորդին ուղարկված գրավոր հիշեցումներ, նամակագրություն

         -  այլ փաստաթղթեր

      4.  Գնորդի կողմից չվճարումը, դրա պատճառները (առևտրային կամ քաղաքական ռիսկերը) հիմնավորող փաստաթղթեր

      5.  Ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր, ապացույցներ

ՔԱՅԼ 2. Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները ստանալուց հետո «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն ուսումնասիրում է դրանք և կայացնում է հատուցման վերաբերյալ որոշում:

ՔԱՅԼ 3. Հատուցում վճարելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն Ձեզ փոխանցում է հատուցման ենթակա գումարը:

Ապահովագրողի և Ապահովադրի փոխադարձ համաձայնությամբ կարող է սահմանվել ապահովագրական հատուցման հայտի կարգավորման այլ ժամկետներ: