Մարզային այցելությունների շրջանակում ՀԱԱԳ-ի հանդիպումը Կոտայքի մարզի գործարարների հետ
2015թ. օգոստոսի 20-ին մարզային այցելությունների շրջանակներում ՓՄՁ ԶԱԿ-ի Չարենցավանի մասնաճյուղում կայացավ սեմինար-քննարկում գործարարների հետ:
Սեմինարին հրավիրվել էին Կոտայքի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները: Սեմինարի ընթացքում ՀԱԱԳ մասնագետները ներկայացրեցին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները, դրանց ընձեռած հնարավորությունները, պատասխանեցին մասնակիցների հարցերին, տրամադրեցին նյութեր և գործարարների հետ ձեռք բերեցին համաձայնություններ արտահանման հնարավոր գործարքների ապահովագրությունը առաջիկայում քննարկելու վերաբերյալ։
Մարզային այցելությունների ծրագիրը իրականացվում է ՓՄՁ ԶԱԿ-ի, ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության սերտ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել ՓՄՁ-ների իրազեկվածությունը նրանց աջակցությանը ուղղված հասանելի գործիքակազմի վերաբերյալ: