ՀԱԱԳ-ի և վրացական պետական ներդրումային հիմնադրամի (JSC Partnership Fund) ներկայացուցչի աշխատանքային հանդիպումը Երևանում

 

Սույն թվականի օգոստոսի 14 –ին Հայաստան էր այցելել վրացական պետական ներդրումային հիմնադրամի (JSC Partnership Fund) ներկայացուցիչ Կոնստանտին Չանտուրիան, ով ղեկավարում է Վրաստանում արտահանման ապահովագրական գործակալության հիմնադրման աշխատանքները։ Հանդիպման ընթացքում վրացական արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչը ներկայացրեց գործակալության ստեղծման աշխատանքների ընթացքը, իսկ ՀԱԱԳ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը գործակալության հիմնադրումից ի վեր, այդ թվում՝ արտանահողների և ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքների ընթացքը, ռիսկերի վերլուծության համակարգը և միջազգային վերաապահովագրողների հետ համագործակցությունը։ Գործակալությունների ներկայացուցիչները ձեռք բերեցին համաձայնություն առաջիկայում վրացի գործընկերների համար իրականացնել մասնագիտական վերապատրաստման ծրագիր՝  ի նպաստ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության խթանման։