ՀԱԱԳ-ը Արագածոտնի մարզում ներկայացրեց ապահովագրության ծառայությունները
2015թ. մայիսի 21-ին ՀԱԱԳ ներկայացուցիչները ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի քաղաքապետարանի դահլիճում կազմակերպեցին սեմինար-քննարկում։
Սեմինարին հրավիրվել էին Արագածոտնի մարզի արտահանող և արտահանման պոտենցիալ ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց մասնակցության հետ կապված ՀԱԱԳ-ին աջակցություն էին ցուցաբերել նաև ՓՄՁ ԶԱԿ-ը և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը։
Սեմինարի ընթացքում մասնագետները ներկայացրեցին ՀԱԱԳ արտահանման խթանման առաքելությունը, արտահանման ապահովագրության ծառայությունները, դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունները, պատասխանեցին մասնակիցների հարցերին, տրամադրեցին նյութեր և գործարարների հետ ձեռք բերեցին համաձայնություններ արտահանման հնարավոր գործարքների ապահովագրությունը առաջիկայում քննարկելու վերաբերյալ։
Մարզային այցելությունների ծրագիրը ՀԱԱԳ-ն իրականացնում է արտահանման ապահովագրության վերաբերյալ ՀՀ գործարարների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու շարունակական միջոցառումների շարքում։