ՀԱԱԳ-ը մասնակցել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին

2015թ. ապրիլի 26-ից 28-ը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ աշխատակիցները մասնակցեցին «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին «Մերիդիան» ցուցահանդեսային համալիրում: Ցուցահանդեսի ընթացքում ՀԱԱԳ աշխատակիցները ակտիվ հանդիպումներ ունեցան ցուցահանդեսի մասնակից ընկերությունների և այլ շահագրգիռ անձանց հետ՝ ներկայացնելով Ընկերության ծառայությունները, տրամադրեցին նյութեր՝ նպատակ ունենալով բարձրացնել արտահանման ապահովագրության վերաբերյալ գործարարների իրազեկության աստիճանը։