ՀԱԱԳ-ի և Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
2015թ.-ի մայիսի 14-ին ՀԱԱԳ և Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրեցին ՀԱԱԳ գործադիր տնօրեն Տաթևիկ Մուրադյանը և Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը: Համաձայնագրով սահմանվում են երկու կազմակերպությունների համագործակցության շրջանակները, մասնավորապես.
Մշակել ծառայություններ, որոնք կմատուցվեն արտահանողներին երկու կազմակերպությունների կողմից համատեղ կարգով, փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն և կազմակերպել քննարկումներ ու սեմինարներ մատուցվող ծառայությունների կատարելագործման նպատակով: