ՀԱԱԳ աշխատանքային հանդիպումները Swiss Reinsurance Company և Malakut Trade Credit ընկերությունների ներկայացուցիչների հետ

 

Սույն թվականի օգոստոսի 13-ին և 14-ին Երևանում տեղի ունեցավ աշխատանքային քննարկումների շարք վերաապահովագրության ոլորտում աշխարհում առաջատար հանդիսացող Swiss Reinsurance Company (Swiss Re) խմբի, բրոքերային ծառայություններ մատուցող Malakut Trade Credit ընկերության ներկայացուցիչների և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ միջև: Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՀԱԱԳ ծառայությունները, ռիսկերի ստանձման և կառավարման մեխանիզմները, զարգացման ուղղությունները և համագործակցության հեռանկարները։

Swiss Re խմբի վերապահովագրության գծով փոխնախագահ Մագնուս Նիգշը բարձր է գնահատել կարճ ժամանակահատվածում ՀԱԱԳ-ի կողմից իրականացված աշխատանքը՝ նշելով, որ ՀԱԱԳ-ում ներդրված վարկային ռիսկերի գնահատման և կառավարման մեթոդաբանությունը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն շարունակել համագործակցությունը և ՀՀ-ում վարկի ապահովագրության նոր ծառայությունների մշակմանն ուղղված աշխատանքները։