Սեմինար GIZ-ի Հայաստանյան գրասենյակում
2015թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ն և UNITRANS միջազգային բեռնափոխադրող ընկերությունը GIZ-ի և DWV-ի թիմի հետ համատեղ կազմակերպել էին լոգիստիկայի և արտահանման ապահովագրության թեմային նվիրված սեմինար: Սեմինարի ընթացքում ՀԱԱԳ մասնագետները ներկաներին ծանոթացրեցին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և դրանց ընձեռած հնարավորությունների հետ, պատասխանեցին մասնակիցների հարցերին , տրամադրեցին նյութեր :