Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) արտահանողների և արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների համար նախաձեռնում է մի շարք միջոցառումներ՝ նոր շուկաներ մտնելու և արտահանման ծավալներն ավելացնելու հնարավորություններ ստեղծելու նպատակով։

Մեր Գործակալության կայքում (http://eia.am/exporters/pdf.html) արդեն հրապարակվել են Ռուսաստանի Դաշնությունում տարբեր ապրանքների առևտրով զբաղվող կազմակերպությունների ցանկեր՝ ըստ գործունեության ոլորտների : Ներկայացված են 13 ոլորտների ավելի քան 650 ընկերություններ, որոնք զբաղվում են ՀՀ-ից արտահանվող հիմնական ապրանքների (այդ թվում՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, միրգ, բանջարեղեն, վերամշակված սնունդ, դեղորայք, մսամթերք, կաթնամթերք, ծովամթերք, տեքստիլ արտադրանք և այլն) ներմուծմամբ և առևտրով։

Ցանկերում ներառված են ինչպես կազմակերպությունների անվանումները, այնպես էլ դրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալներ:

Առաջիկայում Գործակալությունը կներկայացնի նաև հնարավոր գնորդների ցանկեր այլ երկրների համար։

Լրացուցիչ տեղեկատվություն

ՀԱԱԳ-ը հիմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Գործակալությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպություններին՝ մատակարարված ապրանքների դիմաց օտարերկրյա գնորդների կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից:

Ապահովագրության պայմանագրի կնքման և ծառայության հետ կապված հարցերով գործարարները կարող են այցելել ՀԱԱԳ գրասենյակ՝ Վազգեն Սարգսյան փ. 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 405 սենյակ, կապվել ՀԱԱԳ մասնագետների հետ (010) 58-29-29 և (060) 46-29-29 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել ՀԱԱԳ կայքը՝ www.eia.am հասցեով: