Սեմինար-քննարկում ՓՄՁ ՈՒՎԿ մարզային ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում

2015թ.-ի փետրվարի 19-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն մասնակցել է ՓՄՁ ՈՒՎԿ մարզային ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին: Հավաքի ընթացքում անց է կացվել սեմինար-քննարկում, որի ժամանակ ՀԱԱԳ-ի մասնագետները ներկայացրել են Ընկերության կողմից մատուցվող արտահանման ապահովագրության ծառայությունները, ստեղծվող հնարավորությունները և պատասխանել են ներկաների հարցերին: