ՀԱԱԳ-ը Մոսկվայում մասնակցել է  «Արտահանման խթանում» խորագրով համաժողովին

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Տաթևիկ Մուրադյանը 2014թ.-ի հոկտեմբերի 22-ին հրավիրված էր Մոսկվայում մասնակցելու «Արտահանման խթանում» խորագրով համաժողովին, որը կազմակերպել էր ռուսական պետական ԷՔՍԱՐ արտահանման ապահովագրական գործակալությունը՝ իր գործունեության եռամյա տարելիցի կապակցությամբ:

Համաժողովին ներկա էին ավելի քան 400 մասնակիցներ, որոնց թվում էին ՌԴ տնտեսական զարգացման, ֆինանսների,  առևտրի նախարարները և մի շարք փոխնախարարներ, մի շարք արտահանման ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչներ, ռուսական մի շարք բանկերի ղեկավարներ, զարգացման գործակալությունների, արտահանման օժանդակության տարածաշրջանային կենտրոնների, հասարակական միությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի տնտեսության հիմնական ճյուղերի մրցունակությանը և արտահանման պոտենցիալի բարձրացմանը, արտահանման պետական աջակցությանը, առևտրային ներկայացուցիչների համակարգի վերակազմակերպմանը, ՓՄՁ-ների համար արտահանման աջակցությանը նվիրված և այլ հարցեր:

ՌԴ այցելության ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիպում ԷՔՍԱՐ ընկերության գլխավոր տնօրեն Պյոտր Ֆրադկովի հետ: Հանդիպման ընթացքում երկու ընկերությունների ղեկավարներն ընդգծեցին փորձի և տեղեկատվության փոխանակման, ապահովագրական ռիսկերի կառավարման ոլորտում համագործակցության փոխադարձ հետաքրքրությունը և որոշեցին առաջիկայում ստորագրել ընկերությունների միջև համագործակցության հուշագիր:

ՌԴ այցելության ընթացքում ՀԱԱԳ ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաև որոշ արտահանման վերաապահովագրական և բրոքերային ընկերությունների հետ: