ՀԱԱԳ ներկայացուցիչները մասնակցել են 2014թ.-ի հոկտեմբերի 9-ից 12-ն անցկացվող «Համահայկական էքսպո-2014» Միջազգային համընդհանուր ցուցահանդեսին
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչները մասնակցել են 2014թ.-ի հոկտեմբերի 9-ից 12-ն անցկացվող «Համահայկական էքսպո-2014» Միջազգային համընդհանուր ցուցահանդեսին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։ Ցուցահանդեսի ընթացքում ՀԱԱԳ մասնագետները հանդիպել են սննդի, արդյունաբերական, տեքստիլ և շինարարական ապրանքներ արտադրող տեղական ընկերությունների հետ և ներկայացրել են արտահանման ապահովագրության ծառայությունները և դրանց ընձեռած հնարավորությունները: