ՀԱԱԳ ներկայացուցիչները մասնակցել են 2015թ.-ի մարտի 27-ից 29-ն անցկացվող «Առողջապահություն և դեղագործություն-2015» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին 

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչները մասնակցել են 2015թ.-ի մարտի 27-ից 29-ն անցկացվող «Առողջապահություն և դեղագործություն-2015» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։ Ցուցահանդեսի ընթացքում ՀԱԱԳ մասնագետները հանդիպել են դեղագործական ընկերությունների, բժշկական սարքավորումներ արտադրող տեղական ընկերությունների հետ և ներկայացրել են արտահանման ապահովագրության ծառայությունները և դրանց ընձեռած հնարավորությունները: