ՀԱԱԳ հրավիրված է մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հանդիպումներին

2014թ. հոկտեմբերի 16-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հանդիպումը Մաքսային միության անդամ երկրների արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների հետ, որի ընթացում առաջարկվել է հաջորդ հանդիպումներին հրավիրել նաև ՀԱԱԳ ներկայացուցչին:

Հանդիպման արդյունքում ձևավորված աշխատանքային խումբը ներկայացնելու է արտահանման ապահովագրությունը խթանելու, ինչպես նաև գործակալությունների համագործակցության հուշագրի վերաբերյալ առաջարկություններ: Բացի այդ, գործակալությունները՝ ԵՏՀ հետ միասին, իրականացնելու են գիտահետազոտական աշխատանքներ դեպի երրորդ երկրներ արտահանման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: ԵՏՀ հարթակում գործակալությունների առաջիկա հանդիպումը տեղի կունենա 2015թ.-ի փետրվարին: