Սեմինար-քննարկում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության նիստի շրժանակներում

2015թ.-ի մարտի 3-ին կայացել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության նիստը, որին մասնակցել է նաև «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն:

Նիստի ընթացքում անց է կացվել սեմինար-քննարկում, որի ժամանակ ՀԱԱԳ-ի մասնագետները ներկայացրել են Ընկերության կողմից մատուցվող  արտահանման  ապահովագրության ծառայությունները, ստեղծվող հնարավորությունները և պատասխանել են գործարարների հարցերին: