ՀԱԱԳ-ը Արմավիրի մարզում ներկայացրեց ապահովագրության ծառայությունները



2015թ. հունիսի 5-ին ՀԱԱԳ ներկայացուցիչները Արմավիրի զարգացման կենտրոնում կազմակերպեցին սեմինար-քննարկում։

Սեմինարին հրավիրվել էին Արմավիր մարզի արտահանող և արտահանման պոտենցիալ ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց մասնակցության հետ կապված ՀԱԱԳ-ին աջակցություն էին ցուցաբերել նաև ՓՄՁ ԶԱԿ-ը և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը։

Սեմինարի ընթացքում մասնագետները ներկայացրեցին ՀԱԱԳ արտահանման խթանման առաքելությունը, արտահանման ապահովագրության ծառայությունները, դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունները, պատասխանեցին մասնակիցների հարցերին, տրամադրեցին նյութեր և գործարարների հետ ձեռք բերեցին համաձայնություններ արտահանման հնարավոր գործարքների ապահովագրությունը առաջիկայում քննարկելու վերաբերյալ։

Մարզային այցելությունների ծրագիրը ՀԱԱԳ-ն իրականացնում է արտահանման ապահովագրության վերաբերյալ ՀՀ գործարարների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու շարունակական միջոցառումների շարքում։