«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն տրամադրել է հերթական ապահովագրական հատուցումը
10.06.2020

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն /ՀԱԱԳ/ վճարել է հերթական խոշոր ապահովագրական հատուցումը: Այս անգամ ապահովագրական հատուցումը տրամադրվել է ձկնաբուծությամբ զբաղվող հայկական մի ընկերության: Հատուցման չափը կազմում է մոտ 50 մլն. ՀՀ դրամ:

Տրամադրված ապահովագրական հատուցումը արտահանողներին տրամադրվող պետական աջակցության հերթական օրինակն է:

Նշված ապահովագրական հատուցումը ներկա համաճարակի հետևանքով ստեղծված տնտեսական դրության պայմաններում թույլ կտա արտահանողին էականորեն մեղմել անկանխատեսելի հետևանքների արդյունքում ի հայտ եկած ռիսկերը:

Իր գործունեության ողջ ընթացքում ՀԱԱԳ-ը մի շարք արտահանող ընկերություների արդեն իսկ տրամադրել է շուրջ 340 մլն. ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում՝ ծածկելով ՀՀ արտահանողների կրած վնասները և վերջիններիս համար ապահովելով առանց ռիսկերի արտահանում:

100 տոկոս պետական մասնակցությամբ այս ընկերությունը Հայաստանի տարածքում գործող միակ ապահովագրական ընկերությունն է, որը ծառայություններ է մատուցում՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտահանման հետ կապված հնարավոր վնասների նվազեցմանը և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը: ՀԱԱԳ-ի կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար:

հետ