«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
20.12.2017

  «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի` ՀԱԱԳ և Կոնվերս Բանկը կմիավորեն ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաներ մուտք գործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանն ուղղված ջանքերը:

 Խոսելով համագործակցության համաձայնագրի մասին` ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը նշեց.

«Վստահ եմ, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում էլ ավելի կմեծանա ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը»:

   ՀԱԱԳ ԱՓԲԸ-ի կողմից թողարկված ապահովագրական վկայագրերի հիման վրա «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպություններին կտրամադրի շրջանառու կապիտալի համալրմանն ուղղված ֆինանսական միջոցներ՝ ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում՝ առանց գրավի պահանջի, պարզեցված ընթացակարգով և մատչելի տոկոսադրույքներով: 

  

հետ