Այցելություն պահածոների և խտահյութերի արտադրությամբ զբաղվող «Եվրոթերմ» ՓԲԸ
22.02.2019

Սույն թվականի փետրվարի 21-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ Անդերռայթինգի բաժնի պետ Միքայել Չարչյանը և ավագ անդերռայթեր Գրիգոր Գասպարյանը հերթական հանդիպումների շրջանակներում այցելել են «Եվրոթերմ» ընկերություն:

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն պահածոների և խտահյութերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից է, որը 2016 թվականից համագործակցում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի հետ:

Այցելության ընթացքում քննարկվել է «Եվրոթերմ» ընկերության 2019 թվականի արտահանման ծրագիրը և նախանշվել են համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:

                                 

հետ