Աշխատանքային հանդիպում Համաշխարհային բանկի խորհրդատվական առաքելության ղեկավարի հետ
21.02.2018

Համաշխարհային բանկի Հայաստանի ֆինանսական հատվածի խորհրդատվական առաքելության շրջանակներում՝ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀԱԱԳ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանի և Համաշխարհային բանկի Հայաստանի ֆինանսական հատվածի խորհրդատվական առաքելության ղեկավար, ավագ մասնագետ Բրեթ Քոլմանի միջև:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԱԱԳ ներկայացուցիչներ Վահան Ղարիբյանը և Աննա Ավագյանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Շահնազարյանը ներկայացրեց Ընկերության 2017թ. հիմնական ցուցանիշները, մատուցվող ծառայությունները և արդեն իսկ մշակման փուլում գտնվող ապահովագրական նոր պրոդուկտները, ինչպես նաև ընդգծեց Համաշխարհային բանկի հետ շարունակական համագործակցության հաստատման անհրաժեշտությունը:

 Բրեթ Քոլմանը, իր հերթին, շեշտադրեց, որ Համաշխարհային բանկը կարևորում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ հիմնավոր և շարունակական համագործակցության հարթակի ստեղծումը, պատրաստակամություն հայտնեց Հայաստանի ֆինանսական հատվածի խորհրդատվական առաքելության շրջանակներում կրկին հանդիպել՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

հետ