«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանն ընդունել է Սյունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահին
11.10.2017

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանն ընդունել է Սյունիքի մարզի  առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Կարապետյանին:

Հանդիպմանը ներկա էին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ տնօրինության անդամ, գլխավոր իրավաբան Արմեն Խաչատրյանը, Հաճախորդների սպասարկման բաժնի պետ Վահան Ղարիբյանը և Հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ Գրիգոր Գասպարյանը: Պարոն Ա.Շահնազարյանը և ՀԱԱԳ վերոնշյալ աշխատակիցները ներկայացրեցին Ընկերության կողմից առաջարկվող ապահովագրական գործիքակազմը և դրա առավելությունները: Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝  երկկողմ համագործակցության զարգացման  հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

 

Սյունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Կարապետյանն, իր հերթին, հայտնեց իր գոհունակությունն ու պատրաստակամությունը ցուցաբել հնարավոր աջակցություն՝ մոտ ապագայում կազմակերպելով հանդիպում-քննարկում Սյունիքի մարզի գործարարների հետ, որտեղ ՀԱԱԳ ներկայացուցիչները հնարավորություն կունենան վերջիններիս ներկայացնել ինչպես համատեղ գործունեության հիմնական ուղղությունները, այնպես էլ նրանց աջակցությանն ուղղված հասանելի գործիքակազմը:

հետ