Կայանալու է ԵԱՏՄ անդամ չորս պետությունների արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների հանդիպումը
17.10.2018


Սույն թվականի հոկտեմբերի 22-24-ը Երևանում կազմակերպված «Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում՝ հոկտեմբերի 22-ին տեղի է ունենալու հանդիպում ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության արտահանման ապահովագրական գործակալությունների (ՀԱԱԳ, БЕЛЭКСИМГАРАНТ, КАЗАХЭКСПОРТ, ЭКСАР) ղեկավարների հանդիպումը:

Հանդիպումը տեղի է ունենալու համաձայն կողմերի միջև 2017 թվականին Աստանայում ստորագրված քառակողմ համագործակցության հուշագրի: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ընկերությունների միջև տեղեկատվության փոխանակմանը, իրավական փոխօգնությանը, ինչպես նաև վերաապահովագրությանն առնչվող մի շարք հարցեր:


                                       


հետ