Տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ չորս պետությունների արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների հանդիպումը
22.10.2018

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին «Եվրասիական շաբաթ» III միջազգային համաժողովի շրջանակներում՝ տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության արտահանման ապահովագրական գործակալությունների (ՀԱԱԳ, БЕЛЭКСИМГАРАНТ, КАЗАХЭКСПОРТ, ЭКСАР) ղեկավարների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

                              

 Հանդիպումը տեղի ունեցավ համաձայն կողմերի միջև 2017 թվականին Աստանայում ստորագրված քառակողմ համագործակցության հուշագրի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերությունների միջև տեղեկատվության փոխանակմանը, իրավական փոխօգնությանը, ինչպես նաև վերաապահովագրությանն առնչվող մի շարք հարցեր, ներկայացվեցին կատարված աշխատանքների արդյունքները: Հանդիպման արդյունքներով ստորագրվեց Ամփոփիչ Կոմյունիկե:

                                 




հետ