ՀԱԱԳ ԱՓԲԸ-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը ստորագրել են համագործակցության հուշագիր
26.12.2017

 

Դեկտեմբերի 26-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը և «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

 Համաձայն համագործակցության հուշագրի՝ կողմերը կփոխանակեն արտահանման գործընթացի խթանման համար անհրաժեշտ տեղեկատվություն, համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում ստացված արդյունավետ արտահանման իրականացման համար կիրառվող մեխանիզմների, ընթացակարգերի և միջազգային լավագույն փորձի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև կկազմակերպեն համատեղ քննարկումներ, գործարար հանդիպումներ, սեմինարներ և վերապատրաստումներ:

 

Համատեղ միջոցառումների արդյունքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի միջոցով ՓՄՁ-ները կիրազեկվեն արտահանման աջակցությանն ուղղված՝ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության կողմից առաջարկվող գործիքակազմի մասին:Կողմերը կարևորել են համագործակցության հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ վերջինս կնպաստի արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների բացահայտմանը, ինչպես նաև ՀԱԱԳ և ՓՄՁ ԶԱԿ-ի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: 

հետ