ՀԱԱԳ-ը և HSBC Հայաստանը միավորում են ջանքերը առևտրի արտահանման ֆինանսավորման նպատակով
08.07.2019

Տեղական տնտեսվարողների շրջանում առևտրի ֆինանսավորմանն ուղղված արդի լուծումների խթանման նպատակով 2019 թվականի հուլիսի 4-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ) կազմակերպեցին բիզնես նախաճաշ, որին մասնակցեցին ներմուծում և արտահանում իրականացնող մի շարք ընկերությունների, ինչպես նաև HSBC Հայաստանի կորպորատիվ բիզնեսի և ՀԱԱԳ-ի ներկայացուցիչներ:  Մասնակիցները քննարկեցին միջազգային առևտրի արագ և արդյունավետ կազմակերպման գործում իրենց հուզող խնդիրները, միջազգային առևտրի կազմակերպման հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև ծանոթացան այս ոլորտում HSBC Հայաստանի և ՀԱԱԳ-ի փորձին:

Էյչ-Էյս-Բի-Սի Խմբի հիմնական առաջնահերթություններից է միջազգային առևտրի սպասարկումը նորարարական գործիքների միջոցով: Այս շրջանակներում HSBC Հայաստանը նպատակ ունի խթանել արտահանումը՝ օգտագործելով Էյչ-Էյս-Բի-Սի Խմբի կողմից առաջարկվող արդի լուծումները: Այսպես՝ շեշտը դնելով առևտրի ֆինանսավորման ժամանակակից գործիքների վրա, HSBC Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել և զարգացնել իր դիրքերը Հայաստանում¦, - իր ողջույնի խոսքում նշեց Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանը:

                                           

Համաձայն HSBC Հայաստանի Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանի, - Առևտրի ֆինանսավորման գործիքների շնորհիվ տնտեսվարողները կարող են մուտք գործել միջազգային շուկա, ձեռք բերել կայուն և փոխշահավետ գործընկերային կապեր,  գնահատել և հակազդել առկա ռիսկերին փոփոխվող բիզնես միջավայրում: Առևտրի ֆինանսավորման ծառայությունների նկատմամբ պահանջարկն առկա է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում` ծառայություններ մատուցող ընկերություններից մինչև երկարաժամկետ կապիտալ ներդրումներ պահանջող ենթակառուցվածքային ծրագրեր: Այնուամենայնիվ, Հայաստանում բանկերի ընդհանուր ակտիվներում առևտրի ֆինանսավորման ծառայությունների տեսակարար կշիռը բավականին ցածր է:

 

Ավելի քան 154 տարի Էյչ-Էյս-Բի-Սի Բանկն օժանդակում է իր հաճախորդներին միջազգային առևտրի արագ և արդյունավետ կազմակերպման գործում: Մեր նպատակն է հաճախորդներին հասանելի դարձնել առևտրային գործարքների ֆինանսավորման առավել մատչելի, արդի և արդյունավետ գործիքներ, ինչը կնպաստի նաև նրանց մրցունակության բարձրացմանը: Ունենալով գլոբալ ծածկույթ՝ մենք պատրաստ ենք աջակցել առևտրային գործարքների կազմակերպմանն ու իրականացմանն ամբողջ աշխարհում՝ առաջարկելով ապրանքների, ծառայությունների ներմուծման/արտահանման ժամանակակից և ամբողջական լուծումներ¦:

 

ՀԱԱԳ-ի  տնօրինության անդամ Արմեն Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ՀԱԱԳ-ի դերը ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների արտահանման աջակցմանն ուղղված գործունեության և արտահանման ռիսկերը նվազեցնելու գործում: ՀԱԱԳ-ի կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունների միջոցով արտահանող կազմակերպությունները հնարավորություն են ստանում էապես ընդլայնել արտահանման ուղղությունները, ձեռք բերել նոր գործընկերներ, ստանալ առանց գրավի առևտրի ֆինանսավորում՝ ավելացնելով արտադրության և արտահանման ծավալները:

 

Ելնելով տեղական տնտեսության առանձնահատկություններից՝ ներկայումս Հայաստանում կազմակերպություններն օգտագործում են առևտրի ֆինանսավորման ծառայությունները հիմնականում ներմուծման ֆինանսավորման համար: Այսպես, Եվրոպական Միությունից (ԵՄ) ներմուծումների առյուծի բաժինն ընկնում է մեքենա-սարքավորումներին, որոնք ԵՄ-ից Հայաստան ընդհանուր արտահանման ծավալների զգալի մասն են կազմում: 2018 թ.-ին դրանք կազմել են ԵՄ-ից Հայաստան արտահանումների մոտ 30%-ը:[1]

2019թ.-ի ապրիլի 3-ին HSBC Հայաստանը և ՀԱԱԳ-ը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ջանքերն ուղղելով տեղական տնտեսվարողների կողմից իրականացվող արտահանման խթանմանը, արտադրության ավելացմանը և համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը:


 
հետ