ՀԱԱԳ մասնակցել է «Հայ-Շվեյցարական բիզնես օր 2017» համաժողովին
30.11.2017

  Սույն թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչները մասնակցեցին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության կողմից կազմակերպված  «Հայ-Շվեյցարական բիզնես օր 2017» համաժողովին:

 Համաժողովի ընթացքում ՀԱԱԳ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը հանդես եկավ ելույթով, որի ընթացքում մասնակիցներին ներկայացրեց Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները և շվեյցարական ընկերությունների հետ համագործակցության հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվեց, որ Ընկերության առաքելությունն է խթանել ՀՀ արտահանումը՝ արտահանողներին առաջարկելով արտահանման ապահովագրություն իրենց գնորդների չվճարումից, ինչպես նաև նպաստել հասանելի և մատչելի ֆինանսական ռեսուրսների ստեղծմանն արտահանող ընկերությունների համար:

 

 


հետ