ՀԱԱԳ ներկայացուցիչը մասնակցել է ներքին աուդիտորների միջազգային համաժողովին
19.10.2018

Սույն թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով III Միջազգային համաժողովը, որին մասնակցում էր նաև «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ Ներքին աուդիտի ղեկավար Արամ Տիտանյանը։

                                 

Միջոցառման ընթացքում իրենց մասնագիտական փորձով կիսվեցին Հայաստանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Ավստրիայի, Էստոնիայի, Սլովակիայի, մասնավոր, հանրային եւ ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսն ուներ քննարկման երկու զուգահեռ ուղղություններ՝ կորպորատիվ կառավարման, ռիսկերի եւ հսկողության մարտահրավերները ժամանակակից աշխարհում եւ ներքին աուդիտի տեխնոլոգիական մարտահրավերները:

                                


հետ