ՀԱԱԳ ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ-ՌԴ միջև սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ձևավորման աշխատանքային խմբի նիստին
15.12.2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ՀՀ-ՌԴ միջև սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ձևավորման աշխատանքային խմբի նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։

Նիստին  մասնակցել են ՀԱԱԳ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը և Հաճախորդների սպասարկման բաժնի պետ Վահան Ղարիբյանը, ինչպես նաև Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների, այլ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների ու ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգի «Ագրոպոլիս Հյուսիս-Արևմուտք» գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ բաշխման կենտրոնի, ռուսաստանյան «Ագրոպարկ մենեջմենթ» ընկերության պաշտոնյաներ։

Նիստի ընթացքում նշվել է, որ արտահանման ծավալների ավելացումը Հայաստանի տնտեսության կարևորագույն խնդիրներից է և կառավարության կողմից հետևողական աշխատանք է կատարվում հայկական ապրանքների արտահանման համար նոր հնարավորություններ գտնելու ուղղությամբ: Քննարկվել են նաև «Ագրոպարկ Սամարա» կառավարվող կենտրոնի հենքի վրա սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ստեղծման հեռանկարները։

Հետագա համատեղ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար կողմերը պայմանավորվել են տրամադրել միմյանց անհրաժեշտ տեղեկատվություն։ 

հետ