ՀԱԱԳ ներկայացուցիչները մասնակցեցին Սոցիալական գործընկերության 9-րդ Ազգային կոնֆերանսին
02.11.2018

Սույն թվականի նոյեմբերի 2-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Խնդիրներ և հնարավորություններ արդյունաբերական և տնտեսական զարգացման համար» սոցիալական գործընկերության 9-րդ Ազգային կոնֆերանսը, որը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից: Կոնֆերանսին մասնակցում էին նաև «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը և Հաճախորդների սպասարկման բաժնի պետ Վահան Ղարիբյանը: 

                                 

Միջոցառման ընթացքում Վահան Ղարիբյանը ներկայացրեց Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, կորպորատիվ նկարագիրը, ինչպես նաև Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները և գործիքակազմը` ուղղված արտահանման խթանմանը:

 





հետ