ՀԱԱԳ ներկայացուցիչներն ընդունել են շվեյցարական «Swiss Reinsurance Company» LTD վերաապահովագրական ընկերության պատվիրակությանը
04.09.2019

2019 թվականի սեպտեմբերի 2-3 «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ հյուրընկալել է շվեյցարական «Swiss Reinsurance Company» LTD  վերաապահովագրական ընկերության և ռուսական «Malakut - Trade Credit Insurance» միջազգային ճանաչում ունեցող ապահովագրական բրոքերային ընկերության ներկայացուցիչներին:

                    

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀԱԱԳ 2018-2019 թվականների գործունեության արդյունքերը, գործունեության հեռանկարային զարգացման ուղղությունները, ինչպես նաև նոր ծառայությունների ներդրման հնարավորությունները:

Հանդիպում է տեղի ունեցել նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Հովնանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱԱԳ-ի և վերաապահովագրողական ընկերությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Առանձին քննարկման առարկա է դարձել 2020 թվականի համար վերաապահովագրության պայմանագրի կնքման հարցը:

Այցի շրջանակներում հյուրերն այցելեցին նաև ՀԱԱԳ հաճախորդ «Առողջ Սունկ» ընկերության արտադրամաս, որտեղ ծանոթացան արտադրական պրոցեսներին և տեխնոլոգիաներին, ինչպես նաև քննարկվեցին ՀԱԱԳ-ի հետ ընկերության հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

                      

 

հետ