ՀԱԱԳ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Արտահանման միջազգային V-րդ համաժողովին
27.11.2017

  Սույն թվականի նոյեմբերի 23-ից-25-ը Ռուսաստանի արտահանման կենտրոնի հրավերով Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը և գլխավոր իրավաբան - իրավական խորհրդատվության և հայտերի կարգավորման վարչության պետ, տնօրինության անդամ Արմեն Խաչատրյանը մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «Պատրաստված է Ռուսաստանում» Արտահանման միջազգային V-րդ համաժողովին:


Այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ЭКСАР) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Տյուպանովի հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր ներկա համագործակցության ընթացքի վերաբերյալ, նախանշվեցին ապագա համագործակցության հիմնական ուղղությունները և փորձի փոխանակման հնարավորությունները՝ ինչպես ԵՏՄ շրջանակներում ապահովագրական գործակալությունների միջև ձևավորված հարթակի  շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս:

  

ՀԱԱԳ ներկայացուցիչները հանդիպեցին նաև Մալակուտ խմբի «Մալակուտ - վարկի ապահովագրություն. Ապահովագրական բրոքեր» ընկերության գլխավոր տնօրեն Աուդրիուս Ռոսինասի հետ և քննարկեցին Ընկերության 2018թ. զարգացման հեռանկարները, նախատեսվող փոփոխություններն ու ծրագրերը: Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն ձեռնարկել միջոցներ 2018 թվականի վերաապահովագրության պայմանագրի կնքման ուղղությամբ:

    

 

հետ