Հանդիպում ՄԱԿ Ասիական-Խաղաղօվկիանոսյան Տնտեսական և սոցիալական կոմիտեի խորհրդատուների հետ
06.12.2018

 

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀԱԱԳ տնօրինության անդամ, գլխավոր իրավաբան Արմեն Խաչատրյանը և Հաճախորդների սպասարկման բաժնի պետ Վահան Ղարիբյանը հանդիպեցին ՄԱԿ Ասիական-Խաղաղօվկիանոսյան Տնտեսական և սոցիալական կոմիտեի խորհրդատուներ Սեսիլիա Ռեյեսին և Ալվին Մեհին: Վերջիններս ժամանել են Հայաստան «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդրսահմանային ոչ փաստաթղթային (էլեկտրոնային) առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի» կիրարկման առնչությամբ ուսումնասիրություններ կատարելու նպատակով, որի շրջանակներում ցանկություն են հայտնել ծանոթանալու նաև ՀԱԱԳ գործունեությանը։

 

                                      

Հանդիպման ընթացքում ՀԱԱԳ ներկայացուցիչները ներկայացրեցին Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, կորպորատիվ նկարագիրը, ինչպես նաև մատուցվող ծառայությունները և գործիքակազմերը: Քննարկվեցին նաև համագործակցության խորացման վերաբերյալ մի շարք հարցեր:


 

հետ