Տեղի է ունեցել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության խորհրդի նիստը
25.12.2019

Սույն թվականի դեկտեմբերի 24-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) գրասենյակում տեղի ունեցավ Ընկերության խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին Ընկերության ընթացիկ տարվա գործունեության արդյունքները, ինչպես նաև կարծիքներ փոխանակվեցին 2020 թվականի աշխատանքային ծրագրի վերաբերյալ: Քննարկման էր դրված նաև 2019 թվականի ֆինանսական տարվա արտաքին աուդիտն իրականացնող անձի նախնական հաստատման հարցը:

հետ