Անհրաժեշտ փաստաթղթեր
1. Ապահովագրական ռիսկը գնահատելու և ծառայություններ մատուցելու համար Դիմումատուից պահանջվում են՝
2) Արտահանողի պետական ռեգիստրի վկայական և ՀՎՀՀ /պատճեն/,
3) Արտահանող հանդիսացող ընկերության ղեկավարի կամ ԱՁ-ի անձնագիր կամ նույնականացման քարտ /պատճեն/, հայտը լիազորված անձի կողմից ստորագրվելու դեպքում՝ նաև լիազորված անձի անձնագիր կամ նույնականացման քարտ /պատճեն/ և լիազորագիր,
4) Հայտարարություն իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ,
5) Հայտարարություն փոխկապակցված անձանց վերաբերյալ,
6) Արտահանողի և գնորդի միջև կնքված արտահանման պայմանագիրը (եթե առկա չէ կնքված պայմանագիր, ապա դրա նախագիծը), այդ թվում առկայության դեպքում նաև ապրանքի պահանջագիր (Спецификация), պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածներ և այլ փաստաթղթեր (համաձայնագրեր),
7) Տվյալ գնորդին նախկինում մատակարարված ապրանքների մատակարարումը հավաստող փաստաթղթեր /եթե նախկինում կատարվել են մատակարարումներ/,
8) Նախկինում մատակարարված ապրանքների դիմաց տվյալ գնորդի վճարման պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթղթեր, եթե նախկինում կատարվել են մատակարարումներ և դրանց դիմաց ստացվել են վճարումներ,
9) Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի բացվածք՝ տեղեկանքի տեսքով (ըստ անհրաժեշտության),
10) Ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր:
2. Վկայագիր կնքելու համար Դիմումատուից պահանջվում են`
1) Հաշիվ-ապրանքագրի պատճենը,
2) Մաքսային հայտարարագիր (առկայության դեպքում),
3) Ապրանքա-տրանսպորտային բեռնագրի պատճենը (առկայության դեպքում),
4) Արտահանման պայմանագրի հավելվածը հանդիսացող ապրանքի մատակարարման պատվերը (սպեցիֆիկացիա) /առկայության դեպքում/,
5) Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի բացվածք՝ տեղեկանքի տեսքով (ըստ անհրաժեշտության),
6) Ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր: