Մատուցվող ծառայություններ

Ֆինանսական կազմակերպությունները, օգտվելով «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի արտահանման ապահովագրության վկայագրի ընձեռած հնարավորություններից, կարող են իրականացնել ՀՀ արտահանողների ֆինանսավորում հետևյալ սխեմաներով.
Տվյալ ծառայությամբ ֆինանսավորող կազմակերպությունը հնարավորություն է ստանում ՀՀ ռեզիդենտ արտահանողին տրամադրել ապրանքի պատրաստմանն ուղղված ծախսերի կատարման համար անհրաժեշտ շրջանառու միջոցների համալրման կարճաժամկետ առևտրային վարկ։ Ապահովագրությունը ծածկում է արտահանողի կողմից վարկի չվճարման (չմարման) ռիսկերը։
Բ. Արտահանման ապահովագրությամբ ֆինանսավորում
Արտահանման ֆինանսավորում ֆակտորինգի կամ վարկավորման միջոցով՝ զիջվող և/կամ գրավադրվող դեբիտորական պարտքի ապահովությամբ։ Դեբիտորական պարտքը ապահովագրվում է օտարեկրկյա գնորդի չվճարման ռիսկերից։ Ֆինանսավորող բանկը, հանդես գալով որպես արտահանման ապահովագրության վկայագրով շահառու, այսպիսով զսպում է պարտապանի չվճարման ռիսկերը։