«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է:

Պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

 

 

                                                                        Նախարարություն

Կառավարման մասնաբաժին

1

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

100%

 

 

 

 

 

 

1. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի կողմից շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումներ չեն կայացվել: ՀԱԱԳ-ի Շահութաբաժինների վճարման քաղաքականությունը սահմանվում է ՀՀ կառավարության 03 մարտի 2011թ.-ի 202-Ն որոշմամբ:

2. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:

Վերոնշված տեղեկությունները «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն տրամադրում է ԱՆՎՃԱՐ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.

  • առձեռն` Ընկերության գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, 0010, Մհեր Մկրտչյան 5, Բ մասնաշենք, 9-րդ հարկ, 926-930 տարածքներ)
  • էլեկտրոնային հասցեով` info@eia.am
  • փոստով` «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ, ՀՀ, ք. Երևան, 0010, Մհեր Մկրտչյան 5, Բ մասնաշենք, 9-րդ հարկ, 926-930 տարածքներ

3. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ղեկավարության վարձատրության չափը 

4. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի խորհրդի և գործադիր մարմնի անդամների, գլխավոր հաշվապահի և նրանց հետ փոխկապակցված անձանց, նշանակալից մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ ապահովագրական պայմանագրեր չեն կնքել: