• Խորհրդի նախագահ՝ Սուրեն Կարայան

    Պրն. Կարայանը ծնվել է 1973թ. ապրիլի 26-ին, Իջևանի շրջան, գ. Աչաջուր: Պրն. Կարայանը ավարտել է Երևանի պետական համալսարանը: Իր աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում`որպես  հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ, ապա  զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության բաժնի պետի պաշտոնակատարի, բաժնի պետի, ապա՝ վարչության պետի պաշտոնակատարի և վարչության պետի պաշտոնները: Հետագա տարիներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալի, հարկային քաղաքականության վարչության պետի, գլխավոր վարչության պետի և վարչության պետի պաշտոնները:

    2006-2008թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, 2008-2015թթ.-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: 2015-2016թթ.-ին եղել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:

    2016թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը զբաղեցրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: 2016թ. հոկտեմբերի 6-ից զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը:

    Պրն. Կարայանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի»¸ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով:

     

  • Խորհրդի անդամ՝ Հովհաննես Ազիզյան  

    Պրն. Ազիզյանը ծնվել է 1970թ. հունվարի 9-ին, Երևանում: Պրն. Ազիզյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը: Հետագայում ուսանել է ՀՀ կառավարման դպրոցում, եղել է հայցվոր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում:

    Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես կրտսեր գիտաշխատող, ապա աշխատել է Մասիսի շրջանային ագրոսերվիսում՝ որպես ինժեներ: Հետագա տարիներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսության պետական կարգավորման վարչության բաժնի պետի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական համամասնությունների վարչության պետի, մակրոտնտեսական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնները: Եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցության Ռազմավարությունների զարգացման ծրագրի խորհրդատու, տեղական ղեկավար  ,ապա  Գերմանիայի միջազգային համագործակցության «Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացում» տարածաշրջանային ծրագրի տնտեսական և ֆինանսական խորհրդատվության համակարգող : Զբաղեցրել է  «Վեստ Պլաստ Գրուպ» ՍՊԸ տնօրենի և  «Ջի Ար Փի Սիսթեմս» ՓԲԸ տնօրենի պաշտոնները:

    2015-2016 թթ.ին զբաղեցրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

    2016թ. նոյեմբերի 7- ից զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը:

                                      

  • Խորհրդի անդամ՝ Հայկ Հարությունյան

    Պրն. Հարությունյանը ծնվել է 1986թ. օգոստոստոսի 9-ին, Երևանում: Պրն Հարությունյանը սովորել է Ռիջենթս դպրոցում (Թայլանդ)՝ ստանալով միջազգային բակալավրի դիպլոմ: Այնուհետև ուսումը շարունակել է Լանկաստերի համալսարանի (Միացյալ Թագավորություն) քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Հետագա տարիներին ավարտել է նաև Քեմբրիջի համալսարանի (Միացյալ Թագավորություն) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի կոչում և Սկոլկովո մենեջմենթի դպրոցը: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչությունում՝ որպես փոխգործակցության սպա, այնուհետև աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմում՝ որպես շտաբային սպա: Հետագա տարիներին զբաղեցրել է «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի, «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, «Արմաունթ Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի և «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնները: 2014թ. օգոստոսի 5-ից հանդիսանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալը:

  • Խորհրդի անդամ՝ Արմեն Հարությունյան 

    Պրն. Հարությունյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում: Պրն. Հարությունյանը սովորել է ՀՀ ագրարային համալսարանի և Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի, Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոնի` ֆինանսներ և կառավարում ֆակուլտետում: Ուսումը շարունակել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան, այնուհետև ավարտել է նաև Բրիստոլի համալսարանի միջազգային տնտեսական զարգացման ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ ագրարային համալսարանի ագրոգիտասփյուռ դեպարտամենտում որպես փորձագետ, այնուհետև աշխատել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագրում՝ որպես փորձագետ: Հաջորդող տարիներին աշխատել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի, Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրում՝ որպես Ախալքալաքի մասնաճյուղի համակարգող, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամում`որպես տնտեսագետ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամում`որպես ծրագրերի գնահատման և դիտանցման փորձագետ, Հայկական բերքի առաջմղման կենտրոնում`որպես մարքեթինգի և միջազգային կապերի բաժնի պետ, Կրթության և հետազոտությունների միջազգային կենտրոնում`որպես փորձագետ, դասախոսել է Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոնում: 2012թ. հոկտեմբերի 29-ից` հանդիսացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդականը, իսկ 2013թ. հոկտեմբերի 30-ից առ այսօր զբաղեցնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը: 

  • Խորհրդի անդամ՝ Գագիկ Վարդանյան 

    Պրն. Վարդանյանը ծնվել է 1955թ. սեպտեմբերի 25-ին: Ավարտել է Երևանի տեխնիկական No 2 ուսումնարանը, ուսումը շարունակել է ԽՍՀՄ պետմատի գիտահետազոտական ինստիտուտի (ք.Մոսկվա) աս­պիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնա­ծուի գի­տական աստիճան: Այնուհետև ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային էկոնոմիկիայի ֆակուլտետը: 2009թ. պաշտպանել է «Գիտելիքահենք տնտեսության ձևավորման հիմ­նախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» դոկտորական ատենախո­սութ­յունը: Աշխատանքային գործունեությունը սկսել է դասախոսելով Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց պա­տաս­խանատու պաշտոններ է զբաղեցրել «Հայագրոբանկում», «Արմենտելում», ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարությունում, ՀՀ հարկային տեսչությունում, ՀՀ առևտ­րա­արդ­յունաբերական պալատում: Հետագա տարիներին նշանակվել է ՀՀ առևտրի և տնտե­­սական զար­գաց­ման նախարարի տեղակալ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսա­րանի մարքեթինգի ամբիոնի վարիչ: 2011թ.-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսա­գիտական համալսարանի պրոռեկտոր:

  • Խորհրդի անդամ՝ Հայկ Մնացականյան 

    Պրն. Մնացականյանը ծնվել է 1976թ. ապրիլի 28-ին: Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, հանդիսանում է տնտեսագիտության դոկտոր: 2007թ-ին ստացել է դոցենտի գիտական կոչում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Փոստի և հեռահաղորդակցության նախարարությունում՝ որպես արտաքին հարաբերությունների բաժնի պետ, այնուհետև աշխատել է Զարգացման Հայկական Բանկում՝ որպես վարկավորման և ներդրումների վարչության գլխավոր մասնագետ: Հետագա տարիներին զբաղեցրել է ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնակատարի, ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտի պաշտոնները, իսկ 2008թ-ից մինչ այժմ զբաղեցնում է ԵՊՀ «Ֆինանսահաշվային» ամբիոնի վարիչի պաշտոնը:

  • Խորհրդի անդամ՝ Ռոբերտ Հարությունյան

    Պրն. Հարությունյանը ծնվել է 1975թ. մայիսի 2-ին: Պրն Հարությունյանը ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան: Հետագա տարիներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետև  ուսանել է Շվեյցարական SBS բիզնես դպրոցում,ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում: Պրն Հարությունյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես Հայաստանի Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի մասնագետ, ապա բաժնի ղեկավար,հետագա տարիներին  զբաղեցրել է Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման  կենտրոնի գործադիր տնօրենի, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ,Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամի պաշտոննները:

    ՀՀ Նախագահի 2016թ. մարտի 4-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:

  • Խորհրդի անդամ՝ Սուրեն Քրմոյան 

    Պրն. Քրմոյանը ծնվել է 3 փետրվարի, 1977թ., Երևանում: Պրն. Քրմոյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի, իրավագիտության ֆակուլտետը: Այնուհետև ուսանել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում: 2002թ.-ին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հետագայում Թուրին (Իտալիա) քաղաքում մասնակցել է «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում» կրթական ծրագրին՝ ստանալով գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ տրանսպորտի նախարարությունում, Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակում: Հաջորդող տարիների ընթացքում աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում՝ որպես իրավաբան, «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում՝ որպես գործերի կառավարիչ և իրավական խորհրդական, իրավական փորձագետ, իրավաբան: Աշխատել է նաև  առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագրում որպես տեղական փորձագետ, իրավաբան: Աշխատանքային գործունեությունը շարունակել է որպես  ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար, իսկ 2014թ. մայիսի 22-ից առ այսօր զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

  • Խորհրդի անդամ՝ Արմեն Հայրապետյան

    Պրն. Հայրապետյանը ծնվել է 1970 թ. հուլիսի 12-ին, ԱրթիկումՊրն. Հայրապետյանը ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

    Իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Հայխնայբանկի» Արարատի բաժանմունքում` որպես վարկային բաժնի ավագ  տնտեսագետ,  ապա աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում`  որպես պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետ,  ՀՀ ֆինանսների նախարարությունում ՝ որպես պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների  քաղաքականության վարչության  պետ, ապա զբաղեցրել է պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության  պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների  քաղաքականության վարչության  պետի պաշտոնը: Ավելի ուշ զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության  մակրոտնտեսական քաղաքականության վարչության  պետի,  ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի, մակրոտնտեսական քաղաքականության վարչության  պետի  /ժ.պ/ , ապա՝  մակրոտնտեսական քաղաքականության վարչության  պետի պաշտոնները:  Աշխատանքային գործունեության հետ զուգահեռ մասնակցել է բազմաթիվ մասնագիտական  վերապատրաստման դասընթացների ինչպես ՀՀ-ում,այնպես էլ արտասահմանում:

    2016թ. հոկտեմբերից Պրն. Հայրապետյանը զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղեկալի պաշտոնը:

  • Տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն՝ Վազգեն Աբգարյան  

    Պրն. Աբգարյանը ծնվել է 1987թ. հուլիսի 25-ին , Երևանում: Վազգեն Աբգարյանը սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտություն և ֆինանսներ ամբիոնում՝ համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությամբ: Գերազանցությամբ ավարտելով ուսումը՝ ձևակերպվել է որպես հայցորդ նույն համալսարանում: Հետագա տարիներին հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետև ուսումը շարունակել է Միացյալ թագավորության Քեմբրիջի համալսարանում՝ ֆինանսներ մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունը սկսել է ԱՐՄԵՆԲՐՈԿ ներդրումային ընկերությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այնուհետև շարունակել է աշխատանքը Սթոք Ինվեսթմենթ Հոլդինգ ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով նախագծերի ղեկավարի պաշտոնը: Հետագա տարիներին հանդիսացել է Նուշիկյան ասոցիացիա ՍՊԸ-ի՝ գլխավոր ֆինանսական տնօրենը: Այժմ զբաղեցնում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը:

  • Տնօրինության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ՝ Վարդան Եղիազարյան

    Վարդան Եղիազարյանը ծնվել է 1970թ. հունիսի 5-ին: Ավարտել է Երևանի պետական ճարտարաշինարարական ինստիտուտը, ստանալով ինժեներ-շինարարի մասնագիտությունը, այնուհետև ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսահաշվային ֆակուլտետի ֆինանսներ և վարկ բաժինը: Աշխատանքային գործունեության հետ զուգահեռ մասնակցել է բազմաթիվ մասնագիտական դասընթացների ինչպես ՀՀ-ում,այնպես էլ արտասահմանում:

    Պրն. Եղիազարյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1994-ից ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես  բանկային վերահսկող, միաժամակ հանդիսանալով ՀՀ Կենտրոնական բանկի ներքին աուդիտի անդամ: Հետագայում աշխատել է հայ-ֆրանսիական Amyot Exco աուդիտորական կազմակերպությունում որպես աուդիտոր-հաշվապահ, այնուհետև Արարատյան հայրապետական թեմում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես կալվածքների տնօրեն: 2003թ.-ից աշխատել է Հայէկոնոմբանկ ԲԲԸ–ում` որպես պլաստիկ քարտերի գործառնությունների վարչության պետ, այնուհետև զբաղեցրել է Կորպորատիվ և մանրածախ բիզնեսի զարգացման և նորարար տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետի պաշտոնը, ապա Յունիբանկ ԲԲԸ–ում աշխատել է որպես մասնաճյուղի կառավարիչ:

    2016թ. մայիսի 3-ից զբաղեցնում է ՀԱԱԳ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:

     

  • Տնօրինության անդամ, գլխավոր իրավաբան՝ Արմեն Խաչատրյան  

    Արմեն Խաչատրյանը ծնվել է 1984թ. փետրվարի 9-ին, Երևանում: Արմեն Խաչատրյանը սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նա ավելի քան վեց տարի աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում՝ որպես իրավախորհրդատու: Արմեն Խաչատրյանը մասնակցել է բազմաթիվ մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում: 2014թ.-ի հունվարից նա զբաղեցնում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի գլխավոր իրավաբանի պաշտոնը և ղեկավարում է իրավական խորհրդատվության և հայտերի կարգավորման վարչությունը:

  • Տնօրինության անդամ,գլխավոր հաշվապահ՝ Լիլիթ Վարոսյան 

    Լիլիթ Վարոսյանը ծնվել է 1989թ. մայիսի 30-ին, Երևանում: Սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Լիլիթ Վարոսյանը ունի ավելի քան 6 տարվա փորձ հաշվապահական ոլորտում: Նա աշխատել է որպես հաշվապահ ՌԵՍՈ ապահովագրական ՓԲԸ-ում, իսկ 2013թ.ից մինչ օրս հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն  ԱՓԲԸ-ի գլխավոր հաշվապահը: Նա 2013թ.-ից հանդիսանում է նաև Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) ուսանող:

  • Պատասխանատու ակտուար՝ Զարուհի Հակոբյան

    Զարուհի Հակոբյանը ծնվել է 1988թ. հունվարի 11-ին: Զարուհի Հակոբյանն ավարտել է Հայաստանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը՝ ակտուարական մաթեմատիկա մասնագիտությամբ: Նա ունի 3 տարվա փորձ ապահովագրական ոլորտում: Զարուհի Հակոբյանն աշխատում է որպես պատասխանատու ակտուար «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ում, ունի ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ, աշխատել է Յունիբանկ ՓԲԸ-ում, Հայփոստ ՓԲԸ-ում:2016թ-ի հունվարից մինչ օրս հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն  ԱՓԲԸ-ի պատասխանատու ակտուարը: 

     

  • Ներքին աուդիտի ղեկավար՝ Միքայել Սարգսյան

    Միքայել Սարգսյանը ծնվել է 1986թ. նոյեմբերի 18-ին: Միքայել Սարգսյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ Համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությամբ (2008թ.): Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչությունում՝ որպես մասնագետ (2008-2010թթ.), այնուհետև շարունակել է աշխատանքային գործունեությունը աուդիտորական ընկերություններում, մասնավորապես՝ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում (2010-2014թթ.):Միքայել Սարգսյանը մասնակցել է տարբեր մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացների, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) ուսանող է:

    2015թ.-ի հոկտեմբերից նա զբաղեցնում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը:

Ղեկավարվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի դրույթներով: