Մեր Մասին

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013թ.-ի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:
Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար:
Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է:
2022թ․-ին Moody’s հեղինակավոր վարկանշային գործակալության կողմից «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին շնորհվել է Ba3 Negative վարկանիշ։