ՀԱԱԳ-ի  աշխատանքային հանդիպումը Վայոց Ձոր մարզի գործարարների հետ


2015թ. սեպտեմբերի 11-ին մարզային այցելությունների շրջանակներում Վայքի քաղաքապետարանի դահլիճում կայացավ հերթական սեմինար-քննարկումը գործարարների հետ:

Սեմինարին հրավիրվել էին Վայոց Ձորի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները: Սեմինարի ընթացքում ՀԱԱԳ մասնագետները ներկայացրեցին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները, դրանց ընձեռած հնարավորությունները, պատասխանեցին մասնակիցների հարցերին, տրամադրեցին նյութեր և գործարարների հետ ձեռք բերեցին համաձայնություններ արտահանման հնարավոր գործարքների ապահովագրությունը առաջիկայում քննարկելու վերաբերյալ։

Մարզային այցելությունների ծրագիրը իրականացվում է ՓՄՁ ԶԱԿ-ի, ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության սերտ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել ՓՄՁ-ների իրազեկվածությունը նրանց աջակցությանը ուղղված հասանելի գործիքակազմի վերաբերյալ: