Արտահանողներին
Ձեռք բերե՛ք միջազգային առևտրի նկատմամբ վստահություն արտահանման ապահովագրության միջոցով: Տրամադրե՛ք Ձեր միջազգային գնորդներին տարաժամկետ վճարման հնարավորություն՝ միաժամանակ ծածկելով նրանց չվճարման ռիսկերը: Ապահովագրական վկայագրի հիման վրա ստացե՛ք արտոնյալ պայմաններով վարկավորում ՀՀ առևտրային բանկերից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ֆինանսական կազմակերպություններին
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ապահովագրական վկայագրով ապահովված կարճաժամկետ վարկավորում, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ ֆինանսական կազմակերպություններին տրամադրել իրենց հաճախորդներին շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկեր՝ արտահանման վկայագրով ստացման ենթակա գումարի սահմանաչափով և ժամկետով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հաճախորդի իրավունքները


Նորություններ բոլորը
Տեսանյութեր բոլորը

Մենք մեր մասին
Մեր Մասին

Բարի´ գալուստ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ինտերնետային կայք:

Մենք ապահովագրում ենք ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից ՀՀ-ից արտահանված ապրանքների դիմաց գնորդի չվճարումով պայմանավորված գումարները քաղաքական և առևտրային ռիսկերից: Օգտվելով մեր ծառայություններից՝ Դուք հնարավորություն ենք ստանում.

• Կառավարել արտահանման ռիսկերը և առավել վստահ մուտք գործել նոր շուկաներ

• Բարձրացնել մրցակցային դիրքերը միջազգային շուկաներում՝ առաջարկելով գնորդներին վճարման տարաժամկետ պայմաններ

• Ապահովագրական վկայագրի հիման վրա ստանալ պարզեցված ընթացակարգով և արտոնյալ պայմաններով վարկավորում  ՀՀ առևտրային բանկերից

• Ստեղծել գնորդների հետ վստահության վրա հիմնված երկարաժամկետ համագործակցություն՝ միաժամանակ  ապահովագրված լինելով գնորդի քաղաքական և առևտրային ռիսկերից  

Սակագնի հաշվիչ

Սակագինը կիրառվում է արտահանման պայմանագրի արժեքի նկատմամբ: