Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

Ի՞ՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՆԱԽԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Արտադրական անընդհատություն և արտահանման ծավալների ավելացում
  • ՀԱԱԳ-ի կողմից տրամադրված ապահովագրության վկայագրի հիման վրա ֆինանսական կազմակերպություններից շրջանառու կապիտալի համալրմանն ուղղված անգրավ և մատչելի ֆինանսավորման ստացման հնարավորություն, որը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով՝
     - Հումքի, նյութերի ձեռքբերում
     - Արտադրանքի փաթեթավորում և շուկայական տեսքի բերում
     - Տրանսպորտային և մաքսային ծախսերի կատարում

 

Ի՞ՆՉ ՌԻՍԿ Է ԾԱԾԿՈՒՄ ՆԱԽԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրությունը ծածկում է ՀՀ բանկերի և/կամ վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ-ից արտահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող արտահանման կարճաժամկետ վարկերի չվերադարձման ռիսկը։

 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՆԱԽԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 2 տարի
  • Ապահովագրական սակագին*՝ 0.9% - 2.7%
  • Չհատուցվող գումար ՝ 10 %
  • Ապահովման միջոցներ՝ վարկառուի գործադիր մարմնի ղեկավարի և նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի/մասնակիցների երաշխավորություններ

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՈՐԾՈՒՄ ՆԱԽԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

* Ապահովագրության պայմանները որոշվում են հիմք ընդունելով արտահանողի և օտարերկրյա գնորդի ֆինանսական դրությունը, արտահանողի վարկային պատմությունը, համագործակցության պատմությունը, օտարերկրյա գնորդի երկրի ռիսկայնության դասը և այլն։

В случае несоответствия информации, представленной на армянском, английском и русском языках, просьба руководствоваться армянской версией.