Հաճախ տրվող հարցեր

  • Արտահանման ապահովագրությունը հնարավորություն է տալիս խուսափել գնորդի չվճարման դեպքերից, քանի որ փոխհատուցում է Ձեր կրած ֆինանսական վնասներն այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը չի վճարում մատակարարված ապրանքի դիմաց:
    Համաշխարհային տնտեսության գլոբալացմանը զուգընթաց վերջին տասնամյակում էապես աճել է միջազգային առևտրում առկա մրցակցությունը: Հաճախորդներ ներգրավելու և ապրանքն արտասահմանյան երկրներում վաճառելու համար արտահանողները հաճախ ստիպված են լինում տրամադրել գնորդին մատակարարված ապրանքի դիմաց տարաժամկետ վճարման պայմաններ, ինչը կարող է քաղաքական կամ գնորդի բիզնեսի վատթարացումից բխող պատճառներով հանգեցնել չվճարման: Արտահանման ապահովագրությունը թույլ է տալիս խուսափել այդպիսի ռիսկերից:

  • Ունենալով Արտահանման ապահովագրություն Դուք հնարավորություն կստանաք՝
    •    Ձեր Գնորդին առաջարկել տարաժամկետ վճարման հնարավորություն` միաժամանակ խուսափելով չվճարման հնարավոր  ռիսկերից
    •    Ընդլայնել Ձեր միջազգային առևտրի ծավալները դեպի նոր շուկաներ՝ օգտվելով առևտրի ֆինանսավորման գործիքներից 
    •    Բարելավել և պաշտպանել Ձեր դրամական միջոցների հոսքերը
    •    Ստանալ բանկերի կողմից առաջարկվող դասական առևտրի ֆինանսավորման գործիքների համեմատ առավել մրցունակ պայմաններ

  • •    Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն՝ ինչը հնարավորութուն է տալիս արտահանողներին անգրավ և մատչելի  ֆինանսավորում ստանալ ՀՀ տարածքում գորոծող առևտրային բանկերից շրջանառու միջոցների համալրման նպատակով։
    •    Կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրություն՝ ինչը հնարավորութուն է տալիս արտահանողներին անգրավ և մատչելի  ֆինանսավորում ստանալ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից կապիտալ ծախսեր կատարելու նպատակով: Այս ծառայությունը դեռևս չի մատուցվում վերաապահովագրական ծածկույթի բացակայության պատճառով:

  • Արտահանման Ապահովագրությունը ապահովագրում է Առևտրային և Քաղաքական ռիսկերից, այն է՝
    Առևտրային ռիսկ՝
    •    գնորդի սնանկություն (անվճարունակություն)
    •    գնորդի հրաժարվելը վճարում կատարելուց առանց որևէ իրավական հիմքի
    Քաղաքական ռիսկ՝
    •    ադմինիստրատիվ որոշումներ, իրավական ակտեր, քաղաքական իրադարձություններ՝ պատերազմ, հեղափոխություն, ապստամբություն և այլն
    •    բնական աղետներ՝ երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ և այլն
     

  • Արտահանման ապահովագրություն տրամադրվող երկրների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով